top of page

«Դադարեցրել եմ իմ աշխատանքը Երկիր Մեդիա հ/ը-ում». Բագրատ Եսայան

Nov 19, 2025
1 min read

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը գրում է. «Ուզում եմ տեղեկացնել, որ այսօրվանից դադարեցրել եմ իմ աշխատանքը Երկիր Մեդիա հ/ը-ում։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել հեռուստաընկերության բոլոր աշխատակիցներին, ում հետ աշխատել եմ վերջին մոտ 4 տարիների ընթացքում, ինչպես նաև հեռուստաընկերության սեփականատերերին, վստահության և աջակցության համար։ Հաջողություն եմ մաղթում Երկիր Մեդիայի նոր ղեկավարությանը, տնօրեն Արտակ Սարգսյանին՝ նոր բովանդակությամբ հեռուստաընկերության վերագործարկման բարդ աշխատանքներում։ Վստահ եմ, որ Երկիր Մեդիայի լավագույն ավանդույթները պահպանվելու են և շարունակվեն։


Ես շարունակելու եմ աշխատել ոլորտում, համակարգելու եմ ԱՄՆ-ում գործող Հայրենիք Մեդիայի գործունեությունը Հայաստանում»:

 
 
1/2990
bottom of page