top of page

«Mercedes-Benz»-ի գլխավոր դիզայները լքում է ընկերությունը մոտ 30 տարի աշխատելուց հետո

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 4 hours ago
  • 1 min read
ree


Mercedes-Benz-ի դիզայնի տնօրեն Գորդոն Վագեները թոշակի է անցնում 28 տարի աշխատելուց հետո, հաղորդել է ընկերության կայքը։

Հաղորդվում է, որ Գորդոն Վագեներն ինքնուրույն է կայացրել որոշումը:

2026 թվականի փետրվարի 1-ից Բաստին Բոդին կդառնա ավտոարտադրողի գլխավոր դիզայները։ Նախկինում նա նմանատիպ պաշտոն էր զբաղեցրել Mercedes-AMG-ի բարձրակարգ մեքենաների բաժնում։

Ըստ Auto Motor Sport-ի՝ 57-ամյա դիզայները ձևավորել է Mercedes-Benz-ի դիզայնի լեզուն և ստորագրության ոճը։ Նրա ղեկավարությամբ ապրանքանիշի մեքենաների դիզայնը դարձել է պակաս պահպանողական և ավելի արտահայտիչ ու զգացմունքային։

Վագեները միացել է ընկերությանը 1997 թվականին և մասնակցել է բազմաթիվ մեքենաների մշակմանը։ Նրա առաջին նախագծերից մեկն ապրանքանիշի բացառիկ սուպերմեքենայի՝ SLR McLaren-ի նախագծումն էր։ Mercedes-Benz-ն այն արտադրել է 2003-ից 2009 թվականներին՝ բրիտանական սուպերմեքենաների արտադրողի հետ համատեղ։

 
 
1/2489
bottom of page