top of page

Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հավաքները խանգարում էին աղքատության ցուցանիշը նվազեցնելուն. Արսեն Թորոսյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 days ago
  • 1 min read


Բագրատ Սրբազանի և Ռոբերտ Քոչարյանի հավաքներն ու Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջելը խանգարում էին աղքատության ցուցանիշը նվազեցնելուն, որովհետև տնտեսությունը սիրում է կայունություն՝ և նոր ներդրումների իմաստով, և ընդհանրապես: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը:

«Մենք հիշում ենք, թե ինչ ճգնաժամերի միջով է անցել Հայաստանի Հանրապետությունը, մեր դեպքում դա պատերազմն էր ու ներքաղաքական ցնցումները: Ներքաղաքական վիճակի ժամանակ՝ 2021 թվականի մայիսին, երբ կառավարությունն արդեն հրաժարական տված վիճակում էր, եղել է մեր սուվերեն տարածքի վրա առաջին հարձակումը»,- նշել է նա:

 
 
1/2571
bottom of page