Գուցուլը դատապարտվեց 7 տարվա ազատազրկման
Aug 5, 2025
1 min read

Քիշնևի շրջանային դատարանը Գագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլին դատապարտել է յոթ տարվա ազատազրկման, РИА Новости-ին հայտնել է նրա փաստաբանը։
Գուցուլը ձերբակալվել էր գարնանը, նրա նկատմամբ խափանման միջոց էր ընտրվել տնային կալանքը: Նրան մեղադրանք էր առաջադրվել ընտրարշավի անօրինական ֆինանսավորման համար: Նշվում էր, որ 2019-ից 2022 թվականներին նա Ռուսաստանից խոշոր գումարներ է ստացել՝ 2023-ի ընտրություններում «Շոր» կուսակցության նախընտրական քարոզարշավը ֆինանսավորելու համար:




















