top of page

«Ստացել եմ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը»․ Էդմոն Մարուքյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 1 min read
ree

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի գրառումը․ «Այսօր ստացել եմ քաղբանտարկյալներ Սամվել Կարապետյանի և Միքայել Սրբազանի քաղաքական հետապնդման վերաբերյալ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին ուղղված նամակիս պատասխանը։

Ստորև ներկայացնում եմ պատասխան նամակի բովանդակությունը՝ հայերեն թարգմանված.

Բրյուսել, 12 սեպտեմբերի 2025թ․


eeas.pol.eurca.east.2(2025) 6113731-10081410


պ-ն Էդմոն Մարուքյանին՝ Լուսավոր Հայաստան կուսակցության նախագահ։


Հարգելի պարոն Մարուքյան, շնորհակալություն ենք հայտնում Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենին ուղղված հուլիսի 14-ի Ձեր նամակի համար, որում Դուք մտահոգություն եք հայտնում պարոն Սամվել Կարապետյանի և արքեպիսկոպոս Միքայել Աջապահյանի ձերբակալությունների վերաբերյալ։


ԵՄ-ն ուշադրությամբ հետևում է այս զարգացումներին։ Այդուհանդերձ, նման դեպքերը քննելու իրավասությունը պատկանում է հայկական իշխանություններին, իսկ դրանց ընթացք տալը՝ ներպետական դատական համակարգին։ Ելնելով ԵՄ-Հայաստան գործընկերության հիմքում ընկած հիմնարար սկզբունքներից՝ մենք ակնկալում ենք, որ հայկական արդարադատության և իրավապահ մարմինները, իրականացնելով այս հետաքննությունները, կգործեն անկախ, արդար և հաշվետու, ինչպես նաև կպահպանեն ժողովրդավարական սկզբունքները և հիմնարար իրավունքները, ներառյալ՝ պատշաճ իրավական գործընթացը։


Կարող եմ վստահեցնել Ձեզ, որ այս սկզբունքների նկատմամբ հարգանքը ԵՄ-ի և հայկական իշխանությունների միջև կանոնավոր երկխոսության հիմնական տարրերից է։


Հարգանքով՝ Դերեն ԴԵՐՅԱ, Բաժնի ղեկավար


Արտաքին գործողությունների եվրոպական ծառայություն> ԱԳԵԾ-ի գլխավոր քարտուղարություն > Քաղաքական հարցերով գլխավոր քարտուղարի տեղակալի ծառայություն > Եվրոպա և Կենտրոնական Ասիա > Արևելյան Եվրոպա և Կենտրոնական Ասիա > Մոլդովա, Բելառուս, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան (POL.EURCA.EAST.2)»։

 
 
bottom of page