«ԱԶ Ալկմարը» «Նոայի» դեմ խաղից առաջ հեռացրել է գլխավոր մարզիչին
- Elen Hovsepyan

- Jan 19
- 1 min read

Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում Հայաստանի չեմպիոն «Նոայի» դեմ խաղից առաջ հեռացրել է թիմի գլխավոր մարզիչ Մարտեն Մարտենսին: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
«ԱԶ Ալկմարի» ղեկավարությունն այս որոշմանը եկել է ներքին առաջնությունում գրանցած արդյունքների պատճառով:
Մինչեւ մրցաշրջանի ավարտը «ԱԶ Ալկմարը» կգլխավորի 57-ամյա մասնագետ Լեռոյ Էխթելդը, որը մինչեւ այդ գլխավորել է ակումբի երկրորդ թիմը։
«ԱԶ Ալկմարը» Նիդեռլանդների առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է 8-րդ տեղը:
Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում «Նոա» - «ԱԶ Ալկմար» առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 19-ին Երեւանում, պատասխան խաղը՝ փետրվարի 26-ին։




















