«Պարո՛ն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի»․ Արման Թաթոյան
Nov 26, 2025
1 min read

«Պարո՛ն Փաշինյան, ես եմ հիմա ձեզ հրավիրում բանավեճի։ Ընտրեք ձեր ուզած տեղը, ձեր ուզած հարցերը, Պետրոս Ղազարյանին էլ կարող եք կանչել, որպեսզի ձեզ մենակ չզգաք»,- ասուլիսի ժամանակ հայտարարել է «Միասնության թևեր» քաղաքական շարժման ղեկավար Արման Թաթոյանը։ «Նիկոլ Փաշինյանը պաշտոնաթող նախագահներին անընդհատ հարվիրում է բանավեճի, և ինքն այդ իր ատելության, թշնամանքի օրակարգից ելնելով վստահ է, որ արդյունքների է հասնելու։ Իհարկե, մոռանում է, որ ամենամեծ նախկինը ինքն է։ Պարո՛ն Փաշինյան, հունվարի 15-ին ես հրավիրում եմ ձեզ բանավեճի, հետևողական եմ լինելու այս հարցում»,- հավելել է նա։




















