top of page

«Պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես՝ հոդվածը գնաց»․ Գառնիկ Դանիելյան

Aug 20, 2025
1 min read

«Չհավատաք, թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին»,- Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատական նիստից առաջ դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանը։ Նա հիշատակեց մոնտաժված ձայնագրությունները՝ հավելելով, որ «հասարակությունը պետք է տեսնի, թե ինչ կեղծարարների, ստախոսների, թրքահպատակների հետ գործ ունի»։ Նրա խոսքով գործը փուչիկ է, որը տրաքելու է։ «Եթե պատերազմի մասնակից ես՝ հոդվածը գնաց, Արցախի անունը տալիս ես հոդվածը գնաց»,- հավելեց Դանիելյանը։Նրա խոսքով խոսակցություններ են գնում, որ սեպտեմբերյան նստաշրջանին իրեն և Իշխան Սաղաթելյանին պիտի անձեռնմխելիությունից զրկեն, քրեական գործ հարուցեն։

 
 
1/2990
bottom of page