top of page

«ՀՐԱՊԱՐԱԿ»․ ԴԻՍԿՈՏԵԿԻՆ ՏԺԺԱՑԵԼ ԵՆ ՆԱԵՒ ՌԱԲԻՍԻ ՏԱԿ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Jan 31
  • 1 min read

Ջրվեժի «Պալլադիում հոլլ»-ում Նիկոլ Փաշինյանի կազմակերպած դիսկոտեկին թեպետ նախապես հայտարարել էին, որ երիտասարդները գրանցվեն, սակայն, կարելի է ասել, Փաշինյանի թիմակիցներն ու շրջիկ պատարագների մասսան է հիմնականում ներկա եղել, մասնակիցների մեծ մասը 40, անգամ 50 պլյուս տարիքի են եղել, շատերին Փաշինյանի աշխատակազմից են հրավիրել՝ ՔՊ- ական տարածքային կառույցներից:



Նախապես փոքրիկ դրոշներ են բաժանել մասնակիցներին, մինչ Փաշինյանի գալը մի քանի անգամ պարապել են նրա հեղինակած երգի տակ՝ պարային ինչ շարժումներ անել, որ հեռարձակելու լավ տեսարան ունենան: Իսկ դիսկոտեկի կեսից արդեն միացրել են ռաբիս երաժշտություն ու լավ տժժացել:


Ողջ ընթացքում պարահրապարակում պտտվել են ՊՊԾ աշխատակիցներ, նաև Հովհաննավանքում պատարագի ժամանակ ռեպլիկ արձակած Հայկ Դորունցին բերանը փակելով՝ դուրս հանող թիկնազորի աշխատակից Աշոտ Մկրտումյանը: Մինչ ռեստորան մտնելն էլ մասնակիցներին հատուկ սարքերով լավ զննել են, նոր ներս թողել: Ընթացքում մասնակիցներին անվճար միայն ջուր են տվել, գարեջուրն ու ուտելիքը մարդիկ իրենք են գնել:



 
 
1/2572
bottom of page