top of page

Խոշոր հրդեհ՝ Ակունք գյուղում. մի քանի տոննա խոտի դեզում առաջացած կրակն ու ծուխը տեսանելի էին մի քանի հարյուր մետրից

Sep 16
1 min read


Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ակունք գյուղում խոտի դեզ է այրվում, հաղորդում է Shamshyan.com–ը;

Մինչ կժամանեին ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային վարչության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ապա ժամանած հրշեջները կանխել են կրակի տարածումը և մինչ այս պահն իրականացնում են հերթապահություն։

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզում են թե ինչ հանգամանքներում է հրդեհը բռնկվել 

 
 
1/2990
bottom of page