top of page

«Հրապարակ». Ծառուկյանի ձերբակալությունից հետո զանգում եւ սպառնում են մարզիկներին

  • 12 hours ago
  • 1 min read


Այս օրերին բոլորը հետաքրքրվում են, հարցնում են` իսկ ու՞ր են սպորտսմեններ, ում այդքան տարիներ ամեն ինչով աջակցել, խրախուսել ու հովանավորել է Գագիկ Ծառուկյանը: Ինչու չեն խոսում, իրենց աջակցությունը չեն հայտնում տասնյակ տարիներ սպորտի վրա մեծ գումարներ ծախսած և իրենցից յուրաքանչյուրի համար շատ բան արած մարդուն, ով այս պահին հանիրավի հետապնդվում է: Հարյուրավոր մարզիկներից միայն 1-2 հոգի են իրենց սատարումը հայտնել:



Մեր տեղեկություններով, Ծառուկյանի ձերբակալությունից ի վեր ՔՊ-ական տարբեր շրջանակներից, կառավարությունից, ԿԳՄՍՆ-ից տարբեր պաշտոնյաներ հատ հատ զանգում, խոսում, սպառնում են մարզիկներին, որ որևէ խոսք չասեն, որևէ ձևով իրենց աջակցությունը չհայտնեն: Այս լռության պատճառը հենց դա է:



 
 
1/2825
bottom of page