«Ինչպե՞ս ստացվեց, որ հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից բարոյականություն դրսևորեցին միայն վեցը». Արսեն Ջուլֆալակյան
- Elen Hovsepyan
- 2 days ago
- 1 min read

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը գրում է․ ««2020թ. սեպտեմբերի 10-ը, առանց չափազանցնելու, ճակատագրական օր է ընտանիքիս և ինձ համար:
Այդ օրը վայր դրեցի պատգամավորական մանդատս:
Ճնշումն ահռելի էր․ թե՛ հասարակական, թե՛ քաղաքական: Հակադրվում էի մի ուժի, որն այդ պահին ուներ մոտ 70% հանրային աջակցություն՝ դրանից բխող բոլոր հետևանքներով...
Հանուն արդարության պետք է նշել, որ նույնիսկ այդ պահին չէի պատկերացնում այն ամբողջ այլանդակությունը, որն իր մեջ պարունակում էր քպ-ն: Հավանաբար, ոչ մեկ չէր պատկերացնում:
Չգիտեմ, ինչպես էի շարունակելու ապրել, եթե նոյեմբերի 9-ի Արցախի դավաճանական հանձման արարի մեջ ակամայից մասնակից լինեի նաև ես:
Շատ երկար կարելի է խոսել դրան նախորդած ամիսների (մասամբ ասվել է արդեն), այդ օրվա և դրան հաջորդած ժամանակաշրջանի մասին, բայց մեկ հարց շատ հետաքրքիր է. ինչպե՞ս ստացվեց, որ առ այսօր հարյուրավոր «իմքայլական» պատգամավորներից սկզբունքայնություն և բարոյականություն դրսևորեցին միայն վեցը՝ Վարդանն Աթաբեկյան, Սոֆյան Հովսեփյան, Աննան Կարապետյան, Գոռը Գևորգյան, Թագուհին Թովմասյան և Տաթևիկը Հայրապետյան: Թեպետ՝ խոսքով շատերն էին նույն քայլին գնալու...
Շանտա՞ժ, թե՞ «ընտանիք ենք պահում»»։