Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն «Արսենալի» հետ
- 5 days ago
- 1 min read

Լոնդոնի «Արսենալի» եզրային հարձակվող Բուկայո Սական երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ։ Այս մասին հայտնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Կողմերի միջև նոր համաձայնագիրը նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ավելի վաղ մամուլում շրջանառվում էին լուրեր, որ նոր պայմանագրով անգլիացու աշխատավարձը զգալիորեն կբարձրանա՝ ամրապնդելով նրա կարգավիճակը Եվրոպայի լավագույն վինգերների շարքում։
Ընթացիկ մրցաշրջանում Սական բոլոր մրցաշարերում մասնակցել է 34 հանդիպման՝ դառնալով 8 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:
Transfermarkt հեղինակավոր պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը կազմում է 130 մլն եվրո:
Նշենք, որ այս պահին «Արսենալը» վաստակել է 58 միավոր և գլխավորում է Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը: «Մանչեսթեր Սիթին» «զինագործներից» հետ է մնում 5 միավորով, սակայն մեկ խաղ պակաս է անցկացրել:




















