top of page

Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական են հրավիրել

Mar 12
1 min read


Գերագույն հոգևոր խորհրդի աշխարհիկ անդամներին Քննչական կոմիտե են կանչել: «Ազատությանը» այս տեղեկությունը հաստատեց խորհրդի անդամներից արդարադատության նախկին նախարար Գևորգ Դանիելյանը:

Դանիելյանի պնդմամբ՝ դատական ակտի կատարմանը խոչընդոտելու գործի շրջանակում Քննչական հրավերի նպատակը Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի ձախողումն է:

Քննչական հրավիրվածների բացակայության պատճառով ընդհատվել է Գերագույն հոգևոր խորհրդի՝ օրերս մեկնարկած ժողովը:

Քննչականից հրաժարվեցին որևէ մեկնաբանություն տալ:

Երկու օր առաջ Մայր Աթոռում մեկնարկած Գերագույն հոգևոր խորհրդի ժողովում՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի ղեկավարությամբ, Էջմիածնի հաղորդագրության համաձայն, քննարկվում են «եկեղեցական կյանքը հուզող խնդիրները»։

 
 
1/2990
bottom of page