Քիչ առաջ ձերբակալել են Մանկավարժականի ռեկտորին և տասնյակ աշխատակիցների․ տանում են կոմիտե
- Elen Hovsepyan

- Oct 17
- 1 min read

Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն, քիչ առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն մտել է Մանկավարժական համալսարան, որտեղ վաղ առավոտից խառնաշփոթ իրավիճակ է եղել։
Armlur.am-ի բացառիկ տեղեկությունների համաձայն՝ հակակոռուպցիոն կոմիտեն ռեկտորին և մի շարք այլ աշխատակիցների է ձերբակալել ու տանում են Հակակոռուպցիոն կոմիտե։ Ավելին, համալսարանի մեր աղբյուրները հայտնեցին, որ ձերբակալվածների թիվը տասից ավելի է։
ArmLur․am-ը տեղեկությունները փորձեց պարզել անձամբ Հակակոռուպցիոն կոմիտեից, որտեղից խոստացան քիչ անց արձագանքել։




















