top of page

«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ նա», «Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին»

Sep 29
1 min read


Երեկ՝ սեպտեմբերի 28-ին, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը 2։3 հաշվով , ինչպես հայտնի է, պարտվեց Չեռնոգորիային։ Հանդիպումը ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի C դիվիզիոնի C2 խմբի երկրորդ տուրի շրջանակում էր։ Խաղից հետո ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է հանդիպմանը՝ մասնավորապես քննադատելով Հայաստանի հավաքականի դարպասապահ Օգնյեն Չանչարևիչի խաղը։ «Ո՞նց կարող է Չանչարևիչը շարունակել մնալ հավաքականի դարպասապահ, ո՞նց...»,- նշել է նա։


«Ո՞նց կարա կոյուղաջրերը լցվի ոռոգման հանակարգ, ու պետությունը անտարբեր կողքից նայի դրան»,- արձագանքել է օգտատերերից մեկը։


«Հիմա հասկանու՞մ եք ժողովրդին»,- նշել է մյուսը։


«Ոնց կարա 100 մետր մալուխը գետնի տակով տանելը տևի 2 ամսից ավել, ո՞նց, ու սենց լիքը հարցեր»,- արձագանքել է մեկ այլ օգտատեր։


«Ոնց ՔՊ-ն, այնպես էլ․․․»,- նշել է երկրպագուներից մեկը։



 
 
1/2979
bottom of page