top of page

7 տարի ասեղը մնացել է փորի մեջ, բժիշկներն օտար մարմին են մոռացել կնոջ մարմնում․ ՌԴ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 16 hours ago
  • 1 min read
ree

Ռուսաստանի Դաշնության Աբական քաղաքի բժիշկները օտար մարմին են մոռացել մի կնոջ մարմնում, հայտնել է «ՌԵՆ ՏՎ»-ի աղբյուրը։

Զոհը դեռ 3 ամիս առաջ չի իմացել, որ մարմնում օտար մարմին կա։ Ընկնելուց հետո հիվանդանոց այցելության ընթացքում ռենտգենյան լուսանկարը ցույց է տվել բժշկական ասեղ նրա կոնքի մեջ։

Կինը 2 անգամ է ծննդաբերել՝ 2013-ին և 2018-ին, 2-րդ անգամ՝ կեսարյան հատմամբ: 7 տարի առաջ վիրահատության հեղինակ բժիշկները պնդել էին, որ ասեղը մնացել է 1-ին օպերացիայից հետո: Զույգի կարծիքով՝ սխալը տեղի է ունեցել 2018-ին։

Ասեղը դեռ կնոջ մարմնում է: Զույգն ուղարկվել է նույն կենտրոն՝ հեռացնելու համար: Սակայն ընտանիքը չի վստահում. ցանկանում են այլ տեղ, դատական ​​​​հայց են ներկայացրել կլինիկայի դեմ՝ պահանջելով 2 միլիոն ռուբլի փոխհատուցում։

Տեղի կենտրոնը պնդել է, որ իրավիճակում որևէ թերություն չի տեսնում։ «Եվ նրանք ասում են՝ «Ի՞նչ է պատահել։ Դե, թողել ենք, եկեք, հանենք»։ Ես ասում եմ՝ «Եկեք պառկեցնենք քեզ ու կտրենք»։ Դե, այդքան էլ հեշտ չէ, չէ՞», - կիսվել է կնոջ ամուսինը։

 
 
1/2438
bottom of page