top of page

Երևանում թիվ 4 երթուղին սպասարկող տրոլեյբուսը բшխվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք

2 days ago
1 min read

հոկտեմբերի 21-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10:30-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 4-րդ երթուղին սպասարկող տրոլեյբուսը, Թամրուչիի փողոցում բախվել է գազատար խողովակին։



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան, սակայն գազատար խողովակի և հաշվիչի կոտրվելու պատճառով սկսվել է գազի արտահոսք։



Օպերատիվորեն ժամանել են «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր արդեն դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են իրականացնում վթարված խողովակը վերականգնելու համար։



Գազախողովակին բախվելու ժամանակ տրոլեյբուսում եղել են նաև ուղևորներ, ովքեր ևս չեն տուժել։


 
 
1/2979
bottom of page