top of page

«Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով դեռ շատ բաներ են արվելու հայ ժողովրդի սիմվոլիկայի հետ». Թաթուլ Հակոբյան

Sep 16, 2025
1 min read

Լրագրող Թաթուլ Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Քանի որ բանը բանից անցել է, պետք է շատ բաց և պարզ գրել:


Այսպիսով, Իլհամ Ալիևի բացահայտ և Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուռ պահանջով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու իշխող թիմը ագրեսիվ կերպով իրականացնում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՊԱԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ:


Երկրորդ աշխարհամարտից հետո, ուշադրություն՝ ոչ թե 1920 թվականից հետո, մինչև 2020 թվականի աղետն ու արհավիրքը, մենք ունեցել ենք հիմնականում ազգային և ազգայնական գաղափարախոսություն, որի հիմնասյուներից մեկը եղել է հակաթուրքականությունը: Ավելին, հակաթուրքականությունը համազոր է դարձել հայրենասիրությանը:


Ահա նաև այս պատճառով է, որ իրավունք ունենք ասելու, որ ԵՐՐՈՐԴ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ ԱՅԼԵՒՍ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ:


Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով դեռ շատ բաներ են արվելու հայ ժողովրդի սիմվոլիկայի հետ:


Եթե մեր սերունդը կարողանա պահել Հայաստանի Հանրապետությունը օրվա սահմաններով, արդեն 29,5 հազար քառակուսի կիլոմետր, ապա դա կլինի զարմանահրաշ նվաճում:


Միայն մի բան պետք է հատկապես ականջներիս օղ անենք՝ Ռուսաստանին՝ սիրում եք, թե ատում, հաշվից չենք կարող հանել:


Առայժմ այսքանը»:

 
 
1/2990
bottom of page