«Իրավունք». Նավասարդ սրբազանի ընկեր Ստեփանը կամ հակառակը
- 7 hours ago
- 1 min read

«Իրավունք» թերթը գրում է. «Կարգալույծ Ստեփան Ասատրյանը սոցցանցում լուսանկար էր հրապարակել տիրադավ եպիսկոսների լոկոմոտիվ Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի հետ եւ նշել. «Նավասարդ սրբազանի հետ»:
Ընդ որում՝ լուսանկարում արքեպիսկոպոսը աշխարհիկ հագուսով էր՝ մի քիչ ինքնագոհ, մի քիչ բեզարած՝ ճիշտ խմող ընկերների պես կամ խմելուց հետո ընկերների պես: Բայց, արի ու տես, որ Ստեփան Ասատրյանն այսօր հեռացրել է լուսանկարը: Հավանաբար, Ստեփանի ընկերը դարձած Կճոյանի հանգամանքը թելադրանք է դարձել նկարը հեռացնելու համար:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում




















