top of page

Նոր շունչ է հաղորդվել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին. Արսեն Թորոսյան

  • 9 hours ago
  • 1 min read


Աշխատանքի և բարեկեցության նախարար Արսեն Թորոսյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ուկրաինայի անկախության 35-ամյակին նվիրված միջոցառմանը: Այդ մասին հայտնում են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարությունից:

Իր ելույթի ընթացքում նախարար Թորոսյանը Կառավարության անունից շնորհավորել է Ուկրաինայի բարեկամ ժողովրդին տոնի առթիվ և շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է Ուկրաինայի հետ բարեկամության վրա հիմնված երկկողմ հարաբերությունների հետևողական զարգացումն ու ընդլայնումը։

Արսեն Թորոսյանն ընդգծել է, որ վերջին շրջանում ակտիվացած բարձրաստիճան փոխայցելություններն ու շփումները նոր շունչ են հաղորդել Հայաստանի և Ուկրաինայի միջպետական հարաբերություններին։

Նախարարն իր ելույթում անդրադարձել է նաև հումանիտար, կրթական, տնտեսական և մշակութային ոլորտներում իրականացվող ծրագրերի և աշխատանքների կարևորությանը՝ նշելով, որ համատեղ ջանքերով նոր խթան կարող են հաղորդել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի և նախաձեռնությունների իրագործմանը։

Արսեն Թորոսյանը նշել է, որ Հայաստանը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ շարունակելու փոխադարձ համագործակցության միջոցով նպաստել երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը։

 
 
1/2908
bottom of page