Տոմսային համակարգում ունենք 162.744-ով կամ շուրջ 6 %-ով վավերացումների նվազում. Սարգիս Մանուկյան
Mar 2
1 min read

«Տոմսային համակարգում արձանագրված վավերացումները տրոլեյբուսում կազմել են 79.801, մետրոպոլիտենում` 502.755»,- Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Սարգիս Մանուկյանը։
Նա տեղեկացրեց, որ ավտոբուսներում վավերացումները եղել են 1.707.048 հատ։
«Ընդամենը վավերացումները 2.289.604 է, ունենք նվազում 162.744-ով, կամ շուրջ 6 %-ով»,-հայտնեց Սարգիս Մանուկյանը։




















