top of page

«Իրավապաշտպանների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը դատապարտել է Կոչուբաևին մեղադրանքներ առաջադրելը»․ ՔԻՀԿ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 29
  • 1 min read
ree

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնը ֆեյսբուքյան էջում հայտնել է․ «Իրավապաշտպանների վիճակի հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցող Մերի Լոուլորը արձագանքել է փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի ապօրինի կալանավորման և քրեական հետապնդման մասին ՔԻՀԿ հաղորդագրությանը։ Հատուկ զեկուցողը հայտարարել է հետևյալը․


«Ես ողջունում եմ հայ փաստաբան և իրավապաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի նախնական կալանքից ազատ արձակումը, սակայն ես խստորեն դատապարտում եմ նրա դեմ առաջադրված քրեական մեղադրանքները և կոչ եմ անում Հայաստանի իշխանություններին անմիջապես դադարեցնել դրանք։ Պարոն Կոչուբաևը քրեական հետապնդման է ենթարկվել Հայ Առաքելական Եկեղեցու հոգևորականների դեմ անարդար հալածանքները քննադատելու համար, որոնք գլխավորել էին 2024 թվականի խաղաղ բողոքի ցույցերը»։

 
 
1/2407
bottom of page