top of page

Արարատի մարզում բախվել են «Mercedes CLS»-ն ու «Opel Astra»-ն. կան վիրավnրներ

Aug 10
1 min read


Օգոստոսի 9-ին Արարատի մարզում ժամը 20։40-ի սահմաններում Սիս գյուղի սկզբնամասում բախվել են Արարատի մարզի բնակիչներ՝ 25-ամյա Ալեքսանդր Ա.-ի վարած «Mercedes CLS» մակնիշի և 37-ամյա Հայկ Ա.-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները։



Shamshyan.com-ի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 4 հոգի, որոնցից 2-ը՝ անչափահաս, տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն, որտեղից երեխաները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավորների ինքնությունը։

 
 
1/2990
bottom of page