Մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել. Աննա Հակոբյան
- 14 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ընտանեկան բռնությունը դատապարտող հերթական տեսանյութն է հրապարակել:
Նա նկատել է, որ մեր ակունքներում կնոջ նկատմամբ վերաբերմունքը բոլորովին այլ է եղել. համոզվելու համար պարզապես պետք է նայել միջնադարյան պատմիչների գրերը:
Հակոբյանը նաև նկատել է, որ պատմության մեջ հայ կնոջ դերը այլ է եղել, նրա ազդեցությունը՝ ևս, և մեր արմատներում տեղ չի եղել կնոջ նկատմամբ բռնությունը:
«Մեր արմատները այլ են, մեր արմատներում տեղ չունեն կնոջ նկատմամբ անարգանքը, բռնությունն ու նվաստացումը։
Սիրելի՛ կանայք, հավատարիմ ակունքներին՝ այլևս չենք հանդուրժում»,- շեշտել է նա:




















