top of page

Շիրազի փողոցում բшխվել են «Mitsubishi»-ն ու «Opel»-ը. կա վիրшվոր

Oct 4
1 min read


Այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08:50-ի սահմաններում Գ․ Հասրաթյան, Ջանիբեկյան և Շիրազի փողոցների խաչմերուկում բախվել են «Mitsubishi» և «Opel» մակնիշի ավտոմեքենաները։ 



Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։



Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և վիրավորի ինքնությունը։



Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը «Opel»-ի վարորդն է։

 
 
1/2990
bottom of page