top of page

ԻՐԱՎԻՃԱԿԸ ԼԱՐՎԱԾ Է. ՈՍՏԻԿԱՆԱԿԱՆ ՈՒԺԵՐ ԵՆ ԲԵՐՎԵԼ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 29
  • 1 min read
ree

Պաշտպանության նախարարության շենքի մուտքի մոտ իրավիճակը քիչ առաջ կտրուկ լարվեց։ 44-օրյա պատերազմի ընթացքում անհայտ կորած զինվորների ծնողները, որոնք այսօր բողոքի ակցիա են անցկացնում նախարարության դիմաց, ուժով փակել են ՊՆ-ի դռները և թույլ չեն տալիս, որ որևէ անձ դուրս գա շենքից։



Իրավիճակը լարված է  նաև այն պատճառով, որ դեպքի վայր ժամանեցին ոստիկանության ուժեր։ «Մեկդ ինձ կպավ, չգիտեմ՝ ինչ կանեմ։ Դուք ասեք, որ չենք կարողանում բացել դռները, թող իրենք իջնեն բացեն։ Թող գան, պատասխան տան, թե ինչի է այսօր սենց ստացվել»,–ասաց ծնողներից մեկը, տեսնելով ոստիկաններին։


Ոստիկանները փորձեցին ազատել ՊՆ–ի մուտքի հատվածը, սակայն ծնողների և ոստիկանների միջև սկսվեց քաշքշոց:





 
 
1/2412
bottom of page