top of page

«Մեղրու սար» կոչվող հատվածում ավտոցիստեռնը գլորվել է ձորը․ կա զnհ

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Sep 29
  • 1 min read
ree

Սեպտեմբերի 29-ին, ժամը 14։15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Մեղրու սար» կոչվող հատվածում տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Մեղրի-Քաջարան ավտոճանապարհի 36-րդ կմ-ին «HOVO» մակնիշի ավտոցիստեռնը դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել (մոտ 100 մետր) հարակից ձորը․ վարորդը մահացել է:  

Փրկարարները վարորդի դին դուրս են բերել ձորից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 
 
1/2412
bottom of page