top of page

Ինչպես է ոստիկանության Կոտայքի բաժնի աշխատակիցների «քթի տակից» փախել մեղադրյալը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Հերթական արտակարգ դեպքն է տեղի ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի բաժնում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 22-ին, նշված բաժին է ներայացել Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Արթուր Ե.-ն, ով եղել է հետախուզման մեջ և նրա նկատմամբ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը որոշում էր կայացրել՝ որպես խափանման միջոց կալանավորումը:

Արդեն ոստիկանության Կոտայքի բաժնում համապատասխան փաստաթղթեր են կազմվում, որպեսզի նրան տեղափոխեն ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Փաստաթղթերը կազմելուց հետո ոստիկանական ավտոմեքենայով Արթուր Ե.-ին 2 ոստիկանների ուղեկցությամբ տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ, սակայն ճանապարհին Արթուր Ե.-ն իրեն ուղեկցող ոստիկաններին ասում է, որ ուզում է իրենց հետ գնա Արարատի մարզի իր տուն, որպեսզի այնտեղ հագուստներ ու անհրաժեշտ հիգիենայի պարագաներ վերցնի ու արդեն հաջորդ օրը՝ հոկտեմբերի 23-ին, ժամը 00:30-ի սահմնաններում հասնում են Արթուր Ե.-ի տուն, որտեղ էլ վերջինը իջնում է ավտոմեքենայից՝ կնոջն ու երեխային տեսնելու, ապա ոստիկաններից մեկին նա հայտնում է, որ պետք է ներքնազգեստը փոխի ու մտնում է սենյակ:

Ոստիկանը տեսնելով, որ նա մոտ 20 րոպե դուրս չի գալիս սենակից, բացում է դուռը, և տեսնում, որ սենյակի պատուհանը բաց է, իսկ Արթուր Ե.-ն պատուհանից դիմել է փախուստի:

Ոստիկանը հետապնդում է կալանավորին, սակայն չի կարողանում գտնել ու դեպքի մասին տեղեկացնում է իր վերադասին, վերջիններն էլ տեղեկությունը փոխանցում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզի քրեական վարչությանը, որից հետո քրեական ու համայնքային ոստիկանները շարունակում են ժամեր շարունակ Արթուր Ե.-ի որոնողական աշխատանքները:

Տեսնելով, որ արդյունքի չեն հասնում, նրանց օգնության են հասնում ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ովքեր տաք հետքերով պարզում են Արթուր Ե.-ի գտնվելու վայրը, ով Արարատի մարզի Արբաթ գյուղում է լինում և բացատրական աշխատանքների շնորհիվ ժամը 17:30-ին Արթուր Ե.-ն ներկայանում է քրեական ոստիկաններին, որից հետո նրան տեղափոխում են «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ:

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին:

Նշված դեպքի կապակցությամբ ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամանով նշանկավել է ծառայողական քննություն:

Արթուր Ե.-ն 2024 թվականի հուլիսի 17-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի և 255-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

 
 
1/2414
bottom of page