top of page

«Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց»․ Ռուբեն Մխիթարյան

Sep 28, 2025
1 min read

Պրոդյուսեր, Գյումրու ավագանու ընդդիմադիր անդամ Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխող ուժից սեպտեմբերի 27-ին ոչ մեկ Եռաբլուր չայցելեց:


Նախկինում երբ Նիկոլը ծնկի էր գալիս ամեն շիրիմի դիմաց, այսօր ծնկի է գալիս Ֆեստիվառի բեմին: Որովհետև շիրիմի դիմաց հանդիսատես քիչ կա, իսկ Ֆեստիվառին հազարավոր մարդիկ կան: Երկրի թիվ 1 թամադայի շոուն պետք է մասսայականություն վայելի: Իսկ դրա համար պետք է պետական միջոցներով կազմակերպվի քեֆուրախություն, որին մասնակից պոտենցիալ ընտրողների դիմաց եթե կարիք լինի ոչ միայն ծնկի կգա, այլ նաև սալտո կտա:


2021-ին ընտրվելու համար պետք էր ծնկի գալ շիրիմների դիմաց: Հիմա դրա կարիքը էլ չկա:


Մեր աչքի առաջ փակվում է Եռաբլուրի էջը: Այն վայրի էջը, որի ծավալների մեծացման մեջ Նիկոլն ունի անուրանալի ներդրում»:

 
 
1/2990
bottom of page