Տեղի է ունենում ՀՀ վարչապետի և Ղազախստանի նախագահի առանձնազրույցը
Apr 15, 2024
1 min read

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը ՀՀ նախագահական նստավայրում է:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո այժմ տեղի է ունենում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի առանձնազրույցը:
Սպասվում են հանդիպումներ նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հետ:




















