top of page

Սուրեն Պապիկյանը՝ զինծառայության ժամկետի կրճատման մասին

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 22
  • 1 min read
ree

«Ժամկետային զինծառայությունը 1,5 տարի դարձնելու միտքը նոր չէ»,- Աժ-ում հայտարարեց Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ հավելելով․ «Նրանք, ովքեր քննադատում են, մեզ մեղադրում հապճեպ որոշումներ կայացնելու և նախընտրական ինչ-որ գործողություներ կատարելու մեջ, թող կարդան Կառավարության ծրագիրը, որով ստանձնել ենք պարտավորություն՝ պայմանագրայինների ավելացման հաշվին կրճատելու ժամկետային ծառայությունը։ ՀՀ բանակի կերպափոխման հայեցակարգում ևս նման հանձնառություն ենք ստացել։ Սա երկարաժամկետ պլանավորման արդյունք է»,- ասաց Պապիկյանը՝ նշելով, որ պայմանագրային զինծառայողների թիվը ավելացել է իրականցվող մի շարք ծրագրերի շնորհիվ։

 
 
1/2408
bottom of page