Ֆուտբոլային սկանդալ՝ Թուրքիայում․ ավելի քան 1,000 ֆուտբոլիստ զրկվել է խաղալու իրավունքից
- Elen Hovsepyan

- 2 hours ago
- 1 min read

Թուրքիայում շարունակվում է լայնածավալ հետաքննությունը, որը վերաբերում է մարզական միջոցառումների վրա ֆուտբոլիստների և մրցավարների կողմից խաղադրույքներ կատարելու սկանդալին։ Տարբեր դիվիզիոնների ավելի քան 1000 ֆուտբոլիստ հեռացվել է ֆուտբոլից խաղադրույքներ կատարելու պատճառով, որոնցից 27-ը հանդես են գալիս Սուպերլիգայի ակումբներում, հաղորդում է Marca-ն։
Կասեցված խաղացողների թվում կան «Գալաթասարայի», «Բեշիկթաշի», «Տրաբզոնսպորի» և «Անթալյասպորի» ներկայացուցիչներ։
Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիան արդեն բանակցություններ է սկսել ՖԻՖԱ-ի հետ՝ լրացուցիչ տրանսֆերային պատուհան բացելու վերաբերյալ, քանի որ երկրորդ և երրորդ դիվիզիոնների բազմաթիվ ակումբներ ներկայումս չունեն բավարար կազմ՝ խաղերն անցկացնելու համար։ Այդ պատճառով այս երկու առաջնություններն այժմ ժամանակավորապես կասեցված են։
Նախկինում նույն հետաքննության շրջանակում պատժվել էին 149 մրցավար, իսկ ավելի քան 40 խաղի պատվիրակներ հրաժարական էին տվել։ Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի անցկացրած ուսումնասիրություններից հետո դատախազությունը նախնական կալանք է պահանջել 17 մրցավարի և մեկ մարզական լրագրողի համար, մինչդեռ գործով ներգրավված մյուս 11 մեղադրյալ ազատ են արձակվել գրավի դիմաց։




















