top of page

Մեծ հավանականությամբ կմասնակցեմ․ Քոչարյանը՝ Ազգային ժողովի ընտրությունների մասին

Dec 6, 2025
1 min read


ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը «մեծ հավանականությամբ» կմասնակցի Ազգային ժողովի ընտրություններին, այս մասին նա խոսել է աջակիցների հետ հանդիպմանը։

«Վերջնական որոշումը չունենք ֆորմատների, բայց մեծ հավանականությամբ կմասնակցեմ», - հայտարարել է Քոչարյանը՝ անդրադառնալով «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ Արման Թաթոյանի կոչին։

Թաթոյանն ասել էր, որ «եթե պաշտոնաթող նախագահները ուզում են Նիկոլ Փաշինյանը պարտվի, ապա չպետք է մասնակցեն 2026 թ․-ի ԱԺ  ընտրություններին»։

 
 
1/2990
bottom of page