top of page

Ուր է գործուղվել ու ինչու

Mar 9
1 min read


ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կարգադրություն է ստորագրել, որով ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը մարտի 23-26–ին գործուղվում է Հունգարիա՝ Բուդապեշտ։



Կարգադրության մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով` կարգադրում եմ.


Հունգարիայում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախընտրական դիտորդական առաքելությամբ մասնակցելու համար 2026 թվականի մարտի 23-26-ը Բուդապեշտ (Հունգարիա) գործուղել ԵԱՀԿ ԽՎ դիտորդական առաքելության ղեկավար, Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանին»։



 
 
1/2990
bottom of page