Հայաստանում չի աշխատում միտքը, իսկ Նիկոլն ու Ալիևը ամեն օր մի նոր «միտք» են գեներացնում
- Elen Hovsepyan

- 1 hour ago
- 2 min read

Ալիևը չի հրաժարվում այն մտքից, որ Հայաստանը արևմտյան Ադրբեջան է, և Ադրբեջանի ժողովուրդը պետք է վերադառնա իր «պատմական հայրենիք»։
Այս ամենի մասին հայ ժողովրդի մեծ մասը ուշադրություն չի դարձնում, բայց երբ մի փոքր հետ ենք նայում, այդպես եղավ Արցախի հետ։
Արցախն էլ հայաթափվեց, և հիմա Արցախում հայ չի ապրում։ Ըստ Ալիևի, Արցախը պատմական Ադրբեջանի մի մասն է, որտեղ այլևս ապրում են ադրբեջանցիներ: Այլ խնդիր է, որ ոչ էլ ապրում են, ամենը ֆոն ստանալու համար է։ Այլ խնդիր է, թե ինչպես է այն ներկայացվում, ինչպես որ ներկայացվում են Հայաստանի լեռներն ու կարևոր նշանակություն ունեցող տարածքները։
Ազգադավի իշխանությունը նոր չէ, որ բացում է մեր երկրի դռներն ադրբեջանցիների առջև։ Շուտով, շատ շուտով մենք կդառնանք ՀՀ տարածքում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու գործընթացի մեկնարկի ականատեսն ու վկան, մինչդեռ դա էլ օրինաչափ է, որովհետև մենք ոչինչ չենք կարողանում անել մեր երկրում, ընկճախտի, մոլորության, ձանձրութի, հոգածության, ստի ու հորինվածքների գերին ենք, էլ, ինչպե՞ս որ գոնե միտք աշխատի։ Հետո էլ ասում ենք, թե ինչպե՞ս պատահեց որ անտարբերության մեջ, այսպիսի մեծ թվով մարդիկ հայտնվեցին։
Որքան Ալիևն ու Նիկոլը ավելի են մոտենում այսպես կոչված «խաղաղության» պայմանագիրը ստորագրելուն, այնքան միջնորդներն ավելի են խուսափում այդ փաստաթղթի համար որևէ պատասխանատվություն ստանձնելու, որովհետև բանը հասել է նրան, որ պատերազմ լինելու կամ չլինելու դեպքում, օգնության է հասնելու «խաղաղություն»-ը, դա էլ «կամ կամ»-ի շրջանակներում։ Բոլորը միաբերան պնդում են, թե խաղաղության փաստաթուղթը Բաքվի և Երևանի գործն է, և որ իրենք ոչ թե միջնորդներ են, այլ խաղաղության գործընթացի «աջակիցներ»։
Հայաստանում այս իրողությունը կարծես քչերին է հետաքրքրում։ Հանրությունը զբաղված է հիմար օրակարգեր քննարկելով, օրինակ՝ Աննա Հակոբյանը ի՞նչ կերավ, ի՞նչ նոր հագ ու կապով լուսանկար հրապարակեց, Նիկոլը ի՞նչ «միտք» օդ արտանետեց, որ դրա մասին կխոսվի երկար, արդյո՞ք Փաշինյանի դուստրը, (հատկապես մեծ աղջիկը), որ սիրահար է պետքարաններից լուսանկարներ հրապարակել, այսօր որտեղից լուսանկար կհրապարակի և ի՞նչ տեսքով, և դա կոնկրետ զբաղմունք է, որովհետև ժողովուրդը չի ուզում նկատել մոտեցող նոր աղետը։ Ազգադավի իշխանությունն իր հերթին ակտիվ սնուցում է այդ նույն հանրությանը «սենսացիոն լուրերով»՝ մեկ խոստանալով Հայաստանը Հոլանդիայի պես երկիր դարձնել, մեկ էլ սուտ լուրեր տարածելով ընդդիմության առաջնորդների մասին, և ամենը զավեշտալի ցնդաբանությունների շարքից։
Հայաստանում չի աշխատում միտքը, սպանվել է միտքը, ոչնչացվել՝ քաղաքական դիսկուրսը։
Շուտով, շատ շուտով մենք կդառնանք ՀՀ տարածքում ադրբեջանցիներին վերաբնակեցնելու գործընթացի մեկնարկի ականատեսը։ Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այս կետը նույնպես առկա է Ադրբեջանի հետ ստորագրվելիք այսպես կոչված խաղաղության պայմանագրում։
Արթուր Հայրապետյան




















