top of page

«Նիկոլ Փաշինյան և Ալեն Սիմոնյան, դուք երկուսդ սուտասան բ**-ի տղա եք»․ Վազգեն Սաղաթելյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 1 day ago
  • 2 min read
ree

«Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մի անկեղծ բան պիտի ասեմ․


երբ Նիկոլը խոսում ա բաներից, որոնց ես չեմ տիրապետում՝ իրեն չհավատալու / չվստահելու հիմքում ոչ թե իմ գիտելիքներն են, այլ նախ իր գործողությունների փաստացի հետևանքները, ու հետո՝ հասկացող մարդկանց վերլուծությունները: Օրինակ՝ բանակի մասին երբ խոսում ա, ես էդ թեմայից բան չեմ հասկանում (ինչպես և շատերը), բայց տեսանք՝ ինչ հետևանք ունեցավ 2018/2019-ին իր վարած քաղաքականությունըու հետո լսեցինք, թե ոլորտի փորձագետները ինչ ասացին էդ կապակցությամբ: Նույնը՝ դիվանագիտության մասին: Սրան գումարում ենք այն, որ սկզբից մի բան ա ասում, հետո լրիվ ուրիշ ու տարրական վերլուծությունը հուշում ա՝ մեր դիմաց անամոթ սուտասան ա:


ԲԱՅՑ


Լրիվ այլ պատկեր ա, երբ Նիկոլը ստում ա մի բանի մասին, որը հենց ինձ ա վերաբերում, այստեղ արդեն ոչ էքսպերտների կարիք կա ու ոչ էլ ժամանակագրական վերլուծության։


Ամենայն պատասխանատվությամբ ասում եմ՝


Նիկոլ Փաշինյան և Ալեն Սիմոնյան, դուք երկուսդ սուտասան բոզի տղերք եք: Ես կյանքումս ընդամենը մեկ անգամ՝ 2015/2016 թվականին եմ տեսել Միքայել Մինասյանին (բնական ա՝ քաղաքականության ու ֆինանսների հետ որևէ առնչություն չունեցող միջավայրում), երբեք գումար չեմ ստացել իրենից, երբևէ որևէ համագործակցություն չեմ ունեցել իր հետ, երբևէ չեմ ստացել նման առաջարկ ու երբևէ ինքս չեմ առաջարկել նման որևէ բան: Դուք երկուսդ ստում եք, քանի որ անբարոյականի զավակներ եք:


«Իմնեմնիմի»-ն մենք կայացրել ենք բացառապես մեր համախոհների հանգանակությունների շնորհիվ: Սկսել ենք փոքր սենյակում, մի քանի էժան լույսերով ու վատ տեսախցիկով, ուրիշը չունեինք ու չունեինք գումար: Տարիների ընթացքում խոսելով ուղիղ, ազնիվ ու թիրախային՝ ձեռք ենք բերել համախոհների ու աջակիցների մեծ բանակ ու էդ էվոլյուցիան եղել ա ուղիղ եթերում, բոլորի աչքերի դիմաց:


Թե բա «կյանքում որևէ բանի չհասած երկու լածիրակներ»: Բոզի տղա, դու քո կյանքում ինչի՞ ես հասել, ես կնախընտրեի հենց այսօր մահանալ, բայց չհասնել նրան, ինչին հասել ու հասցրել ես երկիրը դու»:

 
 
1/2405
bottom of page