top of page

Դավիթ Ղազինյանը նոր հայց է ներկայացրել՝ ընդդեմ ՀԷՑ-ի

Aug 19, 2025
1 min read

«Հայաստանի Էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի գործադիր տնօրենի նախկին տեղակալ, տնօրենի ԺՊ Դավիթ Ղազինյանը նոր հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ ՀԷՑ-ի։ Հայտնում է «Փաստինֆո»-ն։ Ղազինյանը պահանջում է ՀԷՑ-ին պարտավորեցնել 2025թ․ հուլիսի 14-ի ՀԷՑ կանոնադրության մեջ կատարված փոփոխությունները պետական գրանցման ներկայացնել, իրեն վերականգնել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում, ինչպես նաև՝ ՀԷՑ գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները կատարող անձի և ժամանակավոր կառավարչի միջև լիազորությունների սահմանները որոշել։

Հայցադիմումը դատարան մուտքագրվել է օգոստոսի 18-ին և մակագրվել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Անի Միքայելյանին։

 
 
1/2990
bottom of page