«Ասում է՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, խի՞, այ ***»․ Շանթ Հարությունյան
- Elen Hovsepyan
- 5 hours ago
- 1 min read
«Ցեղակրոն» շարժման առաջնորդ Շանթ Հարությունյանը երեկ «Իմնեմնիմի» տաղավարում, խոսելով ներքաղաքական գործընթացներից, անդրադարձել է նաև ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին՝ վիրավորական արտահայտություն անելով նրա նկատմամբ։ «Հիմա սաղդ՝ Սերժից սկսած, խոսում եք, որ սրանք դավաճան են։ Բայց ամեն ինչ մի օրում չի լինում։ Ասում ա՝ Նիկոլը ճիշտ էր, ես՝ սխալ, խի՞, այ սուկա»,- ասել է Հարությունյանը։Նրա վիրավորական արտահայտությունը բարկացրել է փոդքաստի համահեղինակ, վարող Նարեկ Սամսոնյանին, նրանք վիճաբանել են։Տեսանյութը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը՝ կից գրելով․ «Մարդ ինչ կարգի անփառունակ կյանք ապրի, որ հենց իր կողմից ֆինանսավորվող հաղորդման եթերում իրեն մեղմ ասած քրֆեն։ Վայ Սերոժ Սերոժ, անբախտ Սերոժ...»։