top of page

«Գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա»․ Դավիթ Առուշանյան

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 2
  • 1 min read
ree

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տխրահռչակ քաղաքական անցյալը մոռանալը բարդ է, անհնար, բայց ձևացնելը, թե մոռացել ես` կարծես հեշտ է: Այսօր համոզվեցինք:


Գյումրու քաղաքապետը, որ պարզվում է` լեգենդների մեծ սիրահար է, ինքն իր լեգենդն է հնարել, հավատում է դրան կուրորեն, բարձր խոսում է դրա մասին` մոռանալով, որ մարդիկ չար կերպարներին միշտ հիշում են և ոչ միայն...:


Վստահ եմ` գիտեք, որ գյումրեցու հիշողություններում ձեր մասին ոչ մի լավ լեգենդ չկա:


Մեր երկրի ինքնիշխանությունը այլընտրանք չունի:


Անքննարկելի այս փաստը, փաստորեն, կանգնել է այն մարդկանց կոկորդին, որոնք ամբողջ քաղաքական ուղին անցել են թելադրանքի հետևելով, մարիոնետային սկզբունքով:


Եվ հիմա, լավ իմանալով, որ այս իրողության դեմ մարտնչելը պարզապես անիմաստ է, կախվել են փրփրուրներից` դատարկաբանելով ու հանրության առաջ դարձյալ դեմքն ու իրական ձգտումները ի ցույց դնելով: Բացեիբաց եք խոստովանում, որ ինքնուրույն, կայուն ու անկախ երկիրը անընկալելի է ձեզ համար, իսկ հպատակ լինելը մտածողություն է, ապրելակերպ:


Այնպես, ինչպես ապրել եք դուք, և ձեր քաղաքական հովանավորները` անհամատեղելի են այն պետության մոդելի հետ, որը այսօր իրականություն է դառնում մեր երկրում:


Դադարե՛ք ինքնախայտառակվել և զուր հույսեր փայփայել: Հայաստանը ինքնիշխան հանրապետություն է:


Եվ ուրեմն, հանգիստ, հանդարտ, ինստիտուցիոնալ լուծումներով կշարժվենք առաջ»:

 
 
1/2411
bottom of page