top of page

Ինչպես և կարելի էր ակնկալել, Մուրազի Բորիկին ու տերերին շատ լուրջ կերպով ցնցել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 2 hours ago
  • 2 min read
ree

Ինչպես և կարելի էր ակնկալել, Մուրազի Բորիկին ու տերերին շատ լուրջ կերպով ցնցել է Սերժ Սարգսյանի վերջին հարցազրույցը: Եվ ահա Բորիկը, կատարելով համապատասխան պատվերը, փորձել է իբր բռնել Սերժ Սարգսյանի «սուտը»՝ հայտարարելով, որ երրորդ նախագահն իր նախորդ հարցազրույցներից մեկում պնդել էր, որ ոչ միայն իր, այլև ամբողջական իշխանության դեմ էր 2018-ի շարժումը, իսկ երբ Կարապետյանը համաձայնվեց իրեն փոխարինել, երևի չէր կարծում, որ այդ շարժումը բոլորի դեմ է, մինչդեռ իր վերջին հարցազրույցում Սարգսյանը նկատել էր, որ շարժման բուն թիրախը հենց իր անձն էր, և Կարապետյանն ուներ շանս՝ իշխանությունը պահելու:



Այսպիսով՝ Բորիկը եզրակացրել է, թե Սարգսյանը նպատակ ունի՝ իրեն ուղղված մեղադրանքներն ուղղելու Կարեն Կարապետյանին:


Արձանագրենք, որ Բորիկը հերթական անգամ փորձել է շահարկել Սերժ Սարգսյանի խոսքերը՝ դրանք զրկելով իրենց իրական համատեքստից և իմաստային շեշտադրումներից: Իրականում Սարգսյանի երկու հարցազրույցները չեն հակասում միմյանց, այլ փոխլրացնում են իրար. ուշադրություն, Սարգսյանը խոսում է շանսի մասին, բայց չի ասում, որ այդ շանսը հարյուր տոկոսանոց էր, մինչդեռ Կարապետյանը չօգտվեց այդ թեկուզ փոքր շանսից, թեպետ պարտավոր էր՝ հանդիսանալով Սարգսյանից հետո ամենաազդեցիկ մարդը երկրում և ներկայացնելով բարեփոխիչների թևը: Շարժումը խոշոր հաշվով համակարգի, իսկ իրականում երկրում առկա խնդիրների դեմ էր, այո, բայց բուն թիրախը Սարգսյանի անձն էր, որին մեղադրում էին համակարգի գլխին կանգնած լինելու համար: Իր վերջին հարցազրույցում ընդգծելով հատկապես իր անձի գործոնը՝ երրորդ նախագահն արդարացիորեն նկատել էր, որ ցանկության դեպքում կար շանս` իր՝ հիմնական թիրախի ու «մեղավորի» հեռացումից հետո իրավիճակն այնպես կառավարելու, որ բանը բանից չանցներ: Այսինքն՝ Կարապետյանը չպայքարեց, կռիվ չտվեց մի դեպքում, երբ հայտնի էր, թե ինչպիսի վտանգավոր հետևանքների կարող էր հանգեցնել Սվիտալսկու արկածախնդրությունը, ինչ իրական նպատակներ ունեին Նիկոլին մատների վրա խաղացնողները:



Ինչ վերաբերում է Բորիկի պնդումներին, թե Սարգսյանը մեղադրել է Կարապետյանին, ապա սա բացահայտ մանիպուլյացիա է. Սարգսյանն ընդամենն արձանագրել էր մի շատ տրիվիալ փաստ՝ Կարեն Կարապետյանն առնվազը տեսականորեն ուներ շանս՝ պահպանելու իշխանությունը, եթե օգտագործեր իր ունեցած լեգիտիմ հնարավորությունները և չընկրկեր շարժման առաջ: Սա հարյուր տոկոսանոց ճշմարտություն է՝ անկախ նրանից, թե ում է այն քաղաքականապես ձեռնտու, ում՝ոչ:

 
 
1/2409
bottom of page