top of page

Վերջին 15 տարիների կտրվածքով առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է. ՆԳ նախարար

Feb 22
1 min read


Վերջին 15 տարիների կտրվածքով առաջին տարին է, երբ ՀՀ քաղաքացիների միգրացիոն սալդոն դրական է, ինչը ներքին անվտանգության բարձր մակարդակի և խաղաղության հաստատման մասին է վկայում։ Այդ մասին Միգրացիայի և քաղաքացիության ծառայության Ֆեյսբուքում տեղադրված տեսանյութում նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը։

 

«2025 թվականն, ըստ էության, շրջադարձային է եղել Միգրացիայի և քաղաքացիական ծառայության համար, որովհետև մենք տարին ամփոփել ենք միգրացիոն լրիվ այլ պատկերով։ Սա չափազանց կարևոր արձանագրում է, և, համաձայն սահմանային էլեկտրոնային կառավարման տեղեկատվական համակարգի, 2025 թվականին ՀՀ մուտք է գործել 5 մլն 201 հազար 747 անձ և դուրս է եկել 5 մլն 171 հազար 270 անձ։ ՀՀ և օտարեկրյա քաղաքացիների նշված ցուցանիշները վերջին տարիների համար  բացառիկ են դիտարկվում։

 
 
1/2990
bottom of page