top of page

«Փյունիկը» ստուգողական հանդիպման ընթացքում պարտվել է Մոսկվայի «Սպարտակին»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • 6 days ago
  • 1 min read

Երևանի «Փյունիկը» Դուբայում ընթացող ձմեռային ուսումնամարզական հավաքի շրջանակում ստուգողական հանդիպում է անցկացրել Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Թիմերի միջև կայացած խաղն ավարտվել է երևանյան թիմի պարտությամբ՝ 0:2 հաշվով։

Հանդիպման հիմնական իրադարձությունները ծավալվել են երկրորդ խաղակեսում։ 59-րդ րոպեին մրցակցի կազմում հաշիվը բացել է Լիվայ Գարսիան։ Խաղավարտին մոտ՝ 84-րդ րոպեին, Թեո Բոնգոնդան կրկնապատկել է ռուսական թիմի առավելությունը՝ ձևակերպելով հանդիպման վերջնական հաշիվը։

Հիշեցնենք, որ Հայաստանի Պրեմիեր լիգայի 14 տուրից հետո «Փյունիկը» վաստակել է 29 միավոր և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։


 
 
1/2570
bottom of page