top of page

«Դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից»․ Հովհաննես Ավետիսյան

Mar 19, 2025
1 min read

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Երեկ Սրբազան պայքարի երիտասարդների նախաձեռնած Անվստահության արտահայտման ակցիայի տաղավարին մոտեցա, տղաների հետ էի խոսում:Երկու երիտասարդ մոտեցան, հարցրին, թե որն է այս ակցիայի նպատակը: Ես առաջ եկա և պատասխանեցի, որ քարոզչական նպատակ ունի սա: Հետո աղջիկը հարցրեց, իսկ վերջնանօատակը որն է: Պատասխանել եմ մեկ բառով՝ Հեղափոխություն:Հետո հարցրի արդյոք կուզենա կոնտակտային տվյալ թողնել, եթե կուզենա անհմազանդության գործընթացների մասնակից լինել: Պատասխանը դրական էր:Հարգելի գիտակից հայեր, բացարձակապես պարտադիր չէ սպասել ընտրություններին ձեր կամքը արտահայտելու համար: Այս պետությունը մերն է և մենք ենք տերը մեր երկրի, և դա նշանակում է, որ ցանկացած պահի միացյալ կամաարտահտմամբ կարող ենք հեռացնել այս իշխանություններին: Գտեք և ճանաչեք միմյանց, դուրս եկեք սոցցանցերից, մեր երկիրը տանում են մեր ձեռքից»:

 
 
1/2990
bottom of page