top of page

«Մանչեսթեր Սիթին» հաղթեց «Քրիստալ Փելասին»․ «Նոթինգհեմ Ֆորեստը»՝ «Տոտենհեմին»

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Dec 14
  • 1 min read
ree


Անգլիայի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի 15-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» հյուրախաղում երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Քրիստալ Փելասի» դարպասը (0-3)։

«Քաղաքայինների» կազմում դուբլ ձևակերպեց նորվեգացի Էրլինգ Հալանդը (41, 89), ևս մեկ անգամ աչքի ընկավ Ֆիլ Ֆոդենը (69)։

Այս հաղթանակից հետո Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը վաստակած միավորների քանակը հասցրեց 31-ի՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Քրիստալ Փելասը» 26 միավորով զբաղեցնում է 5-րդ տեղը։

Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները․

«Նոթինգհեմ Ֆորեստ» — «Տոտենհեմ»՝ 3-0։

«Սանդերլենդ» — «Նյուքասլ»՝ 1-0։

«Վեստ Հեմ» — «Ասթոն Վիլա»՝ 2-3։

 
 
bottom of page