top of page

Աշտարակի խճուղուց Եղվարդի խճուղի տանող ճանապարհին բшխվել են «BYD» էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata»-ն

Nov 23, 2025
1 min read

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում՝ վերգետնյա անցումի հարևանությամբ, բախվել են «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ու «BYD» մակնիշի էլեկտրամոբիլը, հայտնում է Shamshyan.com-ը։


 


Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան: 


 


Դեպքի վայր է ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել են բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չեն տուժել: 


 


Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է ավտոմեքաենաների սեփականատերերի և վարորդների ինքնությունները:


 


Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով էլեկտրամոբիլը կողաշրջվել և հայտնվել է ճանապարհի մեջտեղում, իսկ «Hyundai»-ը գլխիվայր շրջվել է:  

 
 
1/2990
bottom of page