top of page

Վիճաբանություն, ծեծկռտուք՝ Երևանում. կասկածյալը Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման ՀՈԱԿ-ի տեղամասի պետն է

  • Writer: Elen Hovsepyan
    Elen Hovsepyan
  • Oct 20
  • 1 min read
ree

Հոկտեմբերի 15-ին վիճաբանություն, ծեծկռտուք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:30-ի սահմաններում տեղեկություններն են ստացվել, որ մարմնական վնասվածքով «Արթմեդ» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում:

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ 54-ամյա Իգոր Ղ.-ն է, ով վնասվածքը ստացել է ծեծկռտուքի հետևանքով և «նախաբազուկ ոսկրի միջին ⅓ կոտրվածք» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով նշված բժշկական կենտրոն է տեղափոխվել Գյուլբենկյան փողոցից:

Արաբկիրի ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը՝ ժամը 10:30-ի սահմաններում նշված փողոցի 30/3 հասցեի մոտ ծագած վիճաբանության ժամանակ նրան բռունցքով հարվածել է մի քանի անգամ Երևանի բնակիչ 23-ամյա Մայիս Ս.-ն, ում Արաբիրի ոստիկանները նույն օրը տաք հետքերով հայտնաբերել են Երևանում և մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալել և տեղափոխել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

Վիրավոր Իգոր Ղ.-ն աշխատում է Երևանի քաղաքապետարանի Կանաչապատման և շրջակա միջավայրի պահպանման ՀՈԱԿ-ում՝ որպես այգեպան-բանվոր, իսկ Մայիս Ս.-ն՝ նույն ՀՈԱԿ-ում՝ որպես տեղամասի պետ:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել։

 
 
1/2409
bottom of page