Փորձում են կենսաթոշակը բարձրացնելով փոքր-ինչ մեղմել վիճակը, բայց դա խնդիրը չի լուծելու. Գառնիկ Դանիելյան
- 2h
- 1 min read

Իշխանություններն իրենց վարկանիշի հետ կապված ունեն անհանգստություններ, և իրենք մեր հայրենակիցների դժգոհությունը փորձում են փոքր-ինչ մեղմել կենսաթոշակը բարձրացնելով, բայց դա խնդրի գլոբալ լուծում չի տալու, որովհետև միջին սպառողական զամբյուղը մոտ 80000 դրամ է կազմում։ Այս մասին այսօր՝ փետրվարի 25–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Էկոնոմիկայի նախարարը, ասում է՝ մենք չլինենք, խաղաղություն չի լինելու, ԹՐԻՓՓ չի լինելու, հաց ու ջուր չի լինելու։ Այսինքն մենք կանք, ուրեմն ամեն ինչ լավ է, մենք որ չլինենք, ոչ մի բան լավ չի լինելու, ծնելիությունը չի լինելու։ Բայց որ իրանք կային, պատերազմը կար, պատերազմ են բերել, աղքատությունը չի նվազել, անորակ ասֆալտ կա, որ մեր քաղաքացիները ամեն անգամ փոսերի մեջ են ընկնում։ Մեր հայրենակիցները նաև իրենց մաշկի վրա զգում են օրեցօր փոքրացող հայրենիքի սահմանները, զգում են պատերազմական գոտուն բնորոշ, մարտադաշտի վերածված համայնքները, որտեղ ամեն մեկի ձեռքը զենք կա, զինամթերք կա, ամենուր թմրանյութերի տարածում և մարտաֆիլմ հիշեցնող տարբեր քաղաքներ ու համայնքներ»,–ասաց նա։




















