top of page

ԱՄՆ-ն և Ավստրալիան Բրազիլիայում ընտրություններից առաջ դադարեցրել են դիվանագիտական գործունեությունը

Oct 3
1 min read


Միացյալ Նահանգները դադարեցրել է հյուպատոսական ծառայությունները Բրազիլիայում։ Նման քայլի է դիմել նաև Ավստրալիան՝ փակելով իր դեսպանությունը Բրազիլիայում՝ այնտեղ կայանալիք նախագահական ընտրություններից երկու օր առաջ։

Al Jazeera-ի փոխանցմամբ, ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ դադարեցնում է հյուպատոսական ծառայությունները և խորհուրդ է տվել,  որ ԱՄՆ քաղաքացիները չայցելեն ԱՄՆ դեսպանատուն, հյուպատոսություններ կամ այլ դիվանագիտական հաստատություններ։

Հայտարարության մեջ նշվել է անվտանգության հետ կապված մտահոգություններ, սակայն սպառնալիքի կամ ընտրությունների հետ կապված լրացուցիչ մանրամասներ չեն նշվել։

ԱՄՆ պետդեպարտամենտը նշել է, որ  համագործակցում է բրազիլացի գործընկերների հետ՝ անվտանգության հետ կապված մտահոգություններին լուծում տալու համար՝ հավելելով, որ դեսպանատներն ու հյուպատոսությունները ահազանգում են տեղում կատարվող սպառնալիքների մասին։

Բրազիլիայուն Ավստրալիայի դեսպան Սոֆի Դեյվիսը սոցիալական ցանցերում հայտարարել է, որ Ավստրալիայի դեսպանատունը կփակվի՝ նշելով նույն պատճառը և խորհուրդ է տվել ավստրալացիներին խուսափել ԱՄՆ դիվանագիտական հաստատություններից։

 
 
1/2990
bottom of page