top of page

«Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով». Տիգրան Աբրահամյան

Dec 31, 2025
1 min read


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «Տարին փակվում է Բաքվի բանտերում գտնվող հայերով և անհայտ կորած զինծառայողների չճշգրտված ճակատագրերով:


Թեպետ Ադրբեջանը հաստատում է 23 հայի` իր վերահսկողության տակ գտնվելը, իրավապաշտպանների գնահատականներով, շուրջ 8 տասնյակ անձ գտնվում է Ադրբեջանում:


Շուրջ 200 մարդու ճակատագիր ոչ միայն անհայտ է մնում, այլ կառավարությունն այս ուղղությամբ որևէ լուրջ քայլ չի կատարել:


Բաքվում դատում են հայի պատիվն ու արժանապատվությունը, իսկ դրան հակազդելու միակ ճակատն ադրբեջանական դատարանն է, որտեղ մի խումբ նվիրյալներ անհավասար մարտում կռիվ են տալիս` վառ պահելով պայքարի ջահը:


Սատարումս Ադրբեջանում պատանդի կարգավիճակում պահվող բոլոր հայերին և նրանց ընտանիքներին:


Հույս, ուժ ու հավատ այն անձանց, ում ընտանիքի անդամի ճակատագիրը մնում է անհայտ»:

 
 
1/2990
bottom of page